«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ներկայացնում է «Համայնք և սոցիալ-էկոլոգիական մարտահրավերներ» խորագրով չորրորդ տեսանյութը, որում արտացոլված են Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում առկա բնապահպանական ու սոցիալական խնդիրները: «Նոր Հորիզոններ» ՀԿ-ի նախագահ Արթուր Վարդազարյանը նշում է համայնքում առկա էկոլոգիական խնդիրների՝ բիզնես-ներդրումների վրա ազդեցության մասին: Սիսիանի համայնքապետի տեղակալ Վարդան Իվանյանը նշում է համայնքի չզարգանալու հիմնական պատճառների մասին: Շաքի բնակավայրի վարչական ղեկավար Վահան Ղազարյանը ներկայացնում է բնակավայրում Շաքիի ջրվեժի առկայության շնորհիվ զբոսաշրջության հեռանկարները և խոչընդոտները: Դաստակերտ բնակավայրի վարչական ղեկավար Նաիրի Ֆիլոսյանն էլ նշում է հանքարդյունաբերական գործունեության դադարից հետո բնակավայրում ստեղծված իրավիճկի և կարիքների մասին:
Տեսանյութը նկարահանվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ:
«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
Ապրիլ 25, 2022 at 14:50