Մայիսի 7-ին կիրականացվի համապետական ծառատունկ. կտնկվի շուրջ 15 հա անտառ

Մայիսի 7-ին կիրականացվի համապետական ծառատունկ. կտնկվի շուրջ 15 հա անտառ
2022թ. մայիսի 7-ին Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կիրականացվի համապետական ծառատունկ, որի շրջանակում Լոռու մարզի «Տաշիրի անտառտնտեսություն», Արագածոտնի մարզի «Արագածոտնի անտառտնտեսություն» և Սյունիքի մարզի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղերում կտնկվի շուրջ 15 հա անտառ։ 
 
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ համապետական ծառատունկին կարող են մասնակցել նաև հասարակական և մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ, որոնց Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը: Ծառատունկին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 4-ը [email protected] էլեկտրոնային հասցեին դիմում ուղարկել: Դիմումն իր մեջ պետք է ներառի մասնակիցների թիվ, կազմակերպության կողմից գործընթացը համակարգող կոնտակտային անձի տվյալներ (հեռախոսահամար, էլ.հասցե)։ Լրացուցիչ մանրամասների կամ մասնակցության համար կարող եք զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե 010 65 17 38 հեռախոսահամարով։

Մայիս 03, 2022 at 11:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր