Հայաստանում կարտադրվեն ալյումինե պրոֆիլներ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար

Հայաստանում կարտադրվեն ալյումինե պրոֆիլներ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման  համար

«ՍՈԼԱՐԱ» ՍՊԸ-ն Հայաստանում ալյումինե դետալների արտադրության գործարան է կառուցում: Գործարանն արտադրելու է ալյումինե պրոֆիլներ՝ նախատեսված արևային ֆոտովոլտային կայանների կառուցման  համար։ Գործարանի բացումը նախատեսվում է 2022 թվականի նոյեմբերի 1-ին։ 

Սույն թվականի մայիսի 26-ին ՀՀ կառավարությունը որոշեց բավարարել «ՍՈԼԱՐԱ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը՝ արտադրության համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

ՀՀ կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 446․8 միլիոն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 22․3 մլն դրամ: Արդեն իսկ ընկերությունն իրականացրել է 355․7 միլիոն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվող ներդրումները կազմում են մոտ 3․1 միլիարդ ՀՀ դրամ։ 

Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 200-210 նոր աշխատատեղ` մինչև 650,000 դրամ միջին աշխատավարձով։

 

Մայիս 26, 2022 at 16:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր