Գեղամասարում 1 ՄՎտ հզորությամբ արևային կայան կկառուցվի

Գեղամասարում 1 ՄՎտ հզորությամբ արևային կայան կկառուցվի

«ԷՆԵՐԳԵՅԹ ԴԻԶԱՅՆ ԷՆԴ ՔՆՍՏՐԱՔՇՆ» ընկերությունը Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նախատեսում է կառուցել 1 ՄՎտ հզորությամբ արևային կայան:

Կայանի տարեկան արտադրանքը կկազմի շուրջ 2 ԳՎտԺ էլեկտրաէներգիա, ինչը համարժեք է 52.5 միլիոն ՀՀ դրամի (առանց ԱԱՀ): Մայիսի 26-ին գործադիրը որոշեց բավարարել ընկերության՝ ներմուծվող ապրանքների մաքսատուրքից ազատելու հայտը: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 63․7 միլիոն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4 միլիոն դրամ:

ՀՀ կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ արևային կայանի կառուցման համար նախատեսվող ներդրումները կազմում են շուրջ 430 միլիոն դրամ: Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվելու է 4 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին ամսական աշխատավարձով։

Մայիս 27, 2022 at 13:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր