Երևանի քաղաքապետը Փարիզում հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

Երևանի քաղաքապետը Փարիզում հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

Պաշտոնական այցով Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Երևանում փակ հանքերի տարածքները կանաչապատելու և համատեղ վերափոխելու մտադրությանը, որի հաջողված փորձն ունի Իլ դը Ֆրանսը: Վալերի Պեկրեսը նշել է, որ Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումն առանձնակի է կարևորված Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի համար և նկատել, որ Երևանի քաղաքապետի այցը հնարավորություն կտա ընդլայնելու գործակցության ծրագրերը՝ քաղաքային պլանավորման կոնկրետ ուղղություններով: Երևանի քաղաքապետն իր հերթին նկատել է, որ, հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, Երևանը մեծապես կարևորում է իր գործընկեր ֆրանսիական քաղաքների ունեցած փորձը և այն կիրառելու հնարավորությունը:

Հուլիս 08, 2022 at 13:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր