

Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ֆիքսել են համալիրի տարածքներում զբոսնող գորշ արջի և նրա քոթոթների առավոտյան զբոսանքը: Այս մասին տեսանյութ է հրապարակել ՇՄՆ-ն:
«Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv):
Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով.
տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։
Տեսանյութի հեղինակ՝ Հարութ Աղաթելյան»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:
Հուլիս 12, 2022 at 15:26