Տեսչական մարմնի իրականացրած ստուգումները գերազանցել են ծրագրային պլանը

Տեսչական մարմնի իրականացրած ստուգումները գերազանցել են ծրագրային պլանը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2022թ. առաջին կիսամյակում վերահսկողական աշխատանքների շրջանակներում նախատեսված 66 ստուգման փոխարեն իրականացրել է 146 ստուգում՝ 74 ծրագրային և 72 արտածրագրային։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը: Կատարողականների, գործունեության, կանխարգելիչ և իրազեկման միջոցառումների ծրագրերի, կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններն ամփոփվել են 2022թ. հուլիսի 25-ին:
 
Քննարկման ընթացքում Տեսչական մարմնի ղեկավար Հ.Մարտիրոսյանն անդրադարձել է տրված հանձնարարականների կատարողականներին, պլանային և արտածրագրային ստուգումների ցուցանիշներին, բնապահպանական վերահսկողության ոլորտում միջոցառումների ծրագրերի իրականացման ընթացքում հանդիպող ռիսկային հարցերին, տվել մի շարք հանձնարարականներ:

Հուլիս 26, 2022 at 13:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր