Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 6 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 6 միլիոն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022թ. օգոստոսի 1-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 32 դեպք, որից 10 դեպքով հաշվարկվել է 6.094.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Նախկինում արձանագրված 14 դեպքով նշանակվել է 1.030.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես՝ 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 10 դեպք, որից 9-ով հաշվարկվել է 6.093.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 1.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 17 դեպք, որից 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ   

Արձանագրված 3 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է  550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 6 գործ (ընդհանուր՝ 639.600 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 3.762.262 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 17 հանձնարարագիր, որից` 8-ը՝ ընդերքօգտագործում, 2-ը՝ արտադրություն և մեկական՝ ՓՀԷԿ, ձկնաբուծարան, բնության հատուկ պահպանվող տարածք, կառավարում, պահպանում, անտառտնտեսություն,հյուրանոցների և համանման բնակատեղիների տրամադրման ծառայություններ, սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում, հասարակական սննդի կազմակերպում։ Նախկինում իրականացված 5 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 12 որոշում՝ 1.200.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 342.105 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 4 հանձնարարական։

Օգոստոս 22, 2022 at 12:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր