

Օգոստոսի 28-ին, ժամը 14:41-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Շորժա գյուղին հարակից սարում այրվում է խոտածածկույթ: Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջաղացաձոր և Ներքին Շորժա գյուղերի միջև ընկած հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:00-ին, մարվել՝ 21:11-ին: Այրվել է մոտ 450 հա խոտածածկույթ:
Օգոստոս 29, 2022 at 14:16
