ԷկոԼուրը ցավակցում է Մանանա Ասլամազյանի մահվան կապակցությամբ

ԷկոԼուրը ցավակցում է Մանանա Ասլամազյանի մահվան կապակցությամբ

ԷկոԼուրը խորին ցավով տեղեկացավ պայծառ մարդ, ազնիվ գործընկեր, հրաշալի լրագրող Մանանա Ասլամազյանի ողբերգական մահվան մասին: Մանանա Ասլամազյանը մահացել է Երևանում՝ վրաերթի հետևանքով:

Խոսքեր չկան արտահայտելու համար մեր ափսոսանքը: Մանանա Ասլամազյանի մահով հասարակությունը մեծ կորուստ ունեցավ: Նա իր մասնագիտական հմտություններով նպաստել է ազատ խոսքի, պրոֆեսիոնալ լրագրության և ժողովրդավարության հաստատմանն ու զարգացմանը շատ երկրներում՝ այդ թվում Հայաստանում:

70-ամյա Մանանան Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ էր։ Եղել է ամերիկյան «Internews Network» ֆոնդի ռուսական մասնաճյուղի գլխավոր տնօրեն, «Internews International»-ի կառավարման խորհրդի անդամ և «Internews Europe»-ի նախագահ, Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ մրցակցային հանձնաժողովի անդամ՝ մամուլի, հեռուստառադիոհեռարձակման և զանգվածային լրատվության միջոցների գործերով, այնուհետև Հեռուստառադիոհեռարձակողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ։

Մանանա Ասլամազյանը եղել է Ռուսաստանի մեդիա մենեջեր և Ռուսաստանի ազգային հեռուստատեսության հեռուստատեսային արվեստի ոլորտում ամենաբարձր նվաճումների համար շնորհվող ՏԵՖԻ մրցանակների դափնեկիր։

ԷկոԼուրի թիմը իր խորին ցավակցությունն է հայտում Մանանա Ասլամազյանի հարազատներին և ընկերներին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օգոստոս 31, 2022 at 12:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր