Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկների կառուցման հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռքբերվել

Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկների կառուցման հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռքբերվել

2022թ. օգոստոսի 31-ին Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկների կառուցման նախագծի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում նոր էներգաբլոկների կառուցման, գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, նախանշվել են հիմնական առաջնային ուղղություններն ու քայլերը: Այս մասին տեղեկանում ենք www.armeniananpp.am կայքից:

Հայկական պատվիրակության կազմում էին «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը եղել է նաև Կուրսկի ԱԷԿ-ում, ԱԷԿ-ի ղեկավարության հետ քննարկել տեխնիկական և կազմակերպչական մի շարք հարցեր, իսկ Կուրսկի ԱԷԿ-2 շինարարական հրապարակ շրջայցի ընթացքում տեղում ծանոթացել ВВЭР-ТОИ ռեակտորով էներգաբլոկի կառուցման աշխատանքներին:

Սեպտեմբեր 06, 2022 at 16:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր