Բնությանը հասցվել է ավելի քան 15 միլիոն դրամի վնաս

Բնությանը հասցվել է ավելի քան 15 միլիոն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի օգոստոսի 15-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 59 դեպք, որից 34-ով հաշվարկվել է 15.672.676 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 1.150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 17 դեպքով նշանակվել է 1.150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

 Արձանագրվել է 33 դեպք, 34-ով հաշվարկվել է 15.672.676 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 3 դեպք:

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 11 դեպք, որից 3-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

 Արձանագրվել է 9 դեպք, որից 5-ով նշանակվել է 850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (ընդհանուր՝ 369.600 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.500.000 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 14 հանձնարարագիր, որից`

4-ը՝ արտադրություն,

3-ը՝ ընդերքօգտագործում

2-ը՝ ՓՀԷԿ,

2-ը՝ ջրամատակարարում,

1-ը՝ բնության հատուկ պահպանվող տարածք, կառավարում, պահպանում,

1-ը՝ կենսապաշար,

1-ը՝ շինարարություն:

Նախկինում իրականացված 12 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 19 որոշում՝ 2.580.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 30.072.949 ՀՀ դրամի չափով։  Տրվել է խախտումները վերացնելու մասին 5 հանձնարարական։

Օգոստոս 31, 2022 at 11:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր