

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022թ. օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 27 դեպք, որից 13 դեպքով հաշվարկվել է 12.080.350 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 350.000 դրամի չափով վարչական տուգանք: Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 3.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել է 1.460.000 դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 14 դեպք, որից 13-ով հաշվարկվել է 12.080.350 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 200.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 300.000 դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 3.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 2 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 6 դեպք։ Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է 450.000 դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով նշանակվել է 150.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 4 դեպքով նշանակվել է 450.000 դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Արձանագրվել է 1 դեպք:
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 10 գործ (ընդհանուր՝ 932.500 դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.859.374 դրամ:
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 10 հանձնարարագիր, որից` 5-ը՝ ընդերքօգտագործում, 2-ը՝ շինարարություն, 2-ը՝ արտադրություն, 1-ը՝ հյուրանոցների և համանման բնակատեղիների տրամադրման ծառայություններ:
Նախկինում իրականացված 14 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 28 որոշում՝ 3.340.000 դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 90.323.484 դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 7 հանձնարարական։
Սեպտեմբեր 22, 2022 at 10:47
