Սեպտեմբերի 26-28-ին Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հրշեջ-փրկարարները Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում մարել են շուրջ 98 հա տարածքներում բռնկված հրդեհները:
ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հրդեհներ են բռնկվել մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 2500 քմ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ 10 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 800 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 3․1 հա, Սոլակ գյուղում՝ 2 հա, Զովունի գյուղում՝ 200 քմ, Լեռնանիստ գյուղում՝ 70 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 600 քմ, Քաջարան քաղաքում՝ 200 քմ, Շինուհայր գյուղում՝ 10 հա, Հալիձոր գյուղում՝ 2 հա, Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 5000 քմ:
Սեպտեմբեր 29, 2022 at 10:28