Ապարանում բնակելի տների հարևանությամբ գործող խոզաբուծարանի գործունեությունը կդադարեցվի

Ապարանում բնակելի տների հարևանությամբ գործող խոզաբուծարանի գործունեությունը կդադարեցվի
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մեսրոպ Մաշտոց փողոցի բնակելի տներից 20-30 մ հեռավորության վրա գտնվող խոզաբուծարանի գործունեությունը կդադարեցվի: Այս մասին թաղամասի բնակիչներին հայտնել են Ապարանի համայնքապետարանից: 

«Ի պատասխան Ձեր 05.09.2022թ.՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարին ուղղված դիմումի՝ տեղեկացնում ենք, որ զգուշացվել է անասնատիրոջը գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ», - նշված է Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ի. Թադևոսյանի կողմից ուղարկված նամակում: 
 
Հիշեցնենք, որ Մեսրոպ Մաշտոց փողոցի բնակիչներն ահազանգել էին ԷկոԼուրին, որ իրենց տների հարևանությամբ գործող խոզաբուծարանի տարածքից կեղտաջրերի արտահոսք է լինում դեպի Քասախ գետ, արտահոսող կեղտաջրերը հոսում են իրենց տների հարևանությամբ և անտանելի գարշահոտ տարածում: Խնդիրը կարգավորելու պահանջով Ապարանի բնակիչները 2022թ. սեպտեմբերին դիմել էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին և Ապարանի համայնքապետարան:

Սեպտեմբեր 26, 2022 at 14:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր