2022թ. սեպտեմբերի 28-30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության մարզերի տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները ընդգրկել են շուրջ 349 հա տարածք: Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի՝ հրշեջ-փրկարարները մարել են բոլոր հրդեհները:
Հրդեհներ գրանցվել են մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 25․9 հա, Աշտարակ քաղաքում՝ 6000 քմ, Բյուրական գյուղում՝ 3000 քմ, Արարատի մարզի Հայանիստ գյուղում՝ 2 հա, Շահումյան գյուղում՝ 2000 քմ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 60 հա, Ճամբարակ քաղաքում՝ 24 հա, Սևան քաղաքում՝ 3150 քմ, Ծաղկաշեն գյուղում՝ 20 հա, Արծվանիստ գյուղում՝ 10 հա, Զովաբեր գյուղում՝ 5 հա, Լոռու մարզի Տաշիր քաղաքում՝ 1 հա, Վանաձոր քաղաքում՝ 800 քմ, Քարաբերդ գյուղում՝ 8 հա, Վահագնի գյուղում՝ 5 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 8 հա, Աբովյան քաղաքում՝ 1000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 200 քմ, Բջնի գյուղում՝ 56 հա, Լեռնանիստ գյուղում՝ 58 հա, Սոլակ գյուղում՝ 45 հա, Քարաշամբ գյուղում՝ 500 քմ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 500 քմ, Շինուհայր գյուղում՝ 13 հա, Խոտ գյուղում՝ 6 հա, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ 500 քմ և Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 1000 քմ:
Սեպտեմբեր 30, 2022 at 12:15