2022թ. սեպտեմբերի 30-ին առավոտյան Վայոց ձորի մարզի Շատին գյուղի Հոստուն թաղամասի տներից մեկին հարակից հողամասում սողանք է ակտիվացել։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ սողանքն ակտիվացել է Հոստուն թաղամասի 19-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկին հարակից հողամասում՝ մոտ 220 քմ տարածքում: Մոտ 450 խմ հողային զանգված սահել է հարակից ձորը՝ մոտ 25 մ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Սեպտեմբեր 30, 2022 at 12:24