Կասեցվել է ապօրինի ջրառը

Կասեցվել է ապօրինի ջրառը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Գևորգ Մալոյան» Ա/Ձ-ում։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Պարզվել է, որ ձկնաբուծարանում տարածքի գրունտային ստորերկրյա ջրային ռեսուրսներից պոմպերի միջոցով կատարվում է ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

Ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործումը կասեցվել է։ Անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ։

 

Նոյեմբեր 11, 2022 at 13:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր