Շրջակա միջավայրին հասցված վնասը գերազանցել է 37 միլիոն դրամը

Շրջակա միջավայրին հասցված վնասը գերազանցել է 37 միլիոն դրամը

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022թ. հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 35 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 37.353.360 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 8.378.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 1.090.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 26 դեպք, որից 22-ով հաշվարկվել է 37.250.360 ՀՀ դրամի չափով  շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 8.337.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 103.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 41.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝  150.000 դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 4 դեպք: Նախկինում արձանագրված 4 դեպքով նշանակվել է 230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Արձանագրվել է 2 դեպք: Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 210.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 18 գործ (ընդհանուր՝ 2.222.000 ՀՀ դրամ)։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.960.467 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 6 հանձնարարագիր։ Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում՝ 1.450.000 ՀՀ դրամի չափով, նաև 1-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 375 ՀՀ դրամի չափով։ 

Նոյեմբեր 11, 2022 at 13:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր