Բուսական աշխարհին հասցվել է ավելի քան 26 միլիոն դրամի վնաս

Բուսական աշխարհին հասցվել է ավելի քան 26 միլիոն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 2-ն իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 72 դեպք, որից 40 դեպքով հաշվարկվել է 26.401.432 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 16.243.192 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 18 դեպքով նշանակվել է 1.490.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է 49 դեպք, որից 39-ով հաշվարկվել է 26.389.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է  213.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել՝ 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է 3 դեպք: 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 7 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 12.182 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 
Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 16.029.592 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 11 դեպք, որից 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 6 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 2 դեպք: 

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 240.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 8 գործ (ընդհանուր՝  1.143.800ՀՀ դրամ)։ 

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 613.800 ՀՀ դրամ: 

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 6 հանձնարարագիր։ 

Նախկինում իրականացված 10 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 14 որոշում՝ 1.790.000 ՀՀ դրամի չափով, նաև 4-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1.277.701 ՀՀ դրամի չափով։  

Դեկտեմբեր 07, 2022 at 11:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր