

Երիտասարդ մասնագետների Professional Fellows Program (PFP) ծրագիրը հայտարարում է կրթաթոշակ՝ հինգից-վեցշաբաթյա աշխատանքային մասնագիտական վերապատրաստում անցնելու ԱՄՆ-ի պետական օրենսդրական հաստատություններում, տեղական կառավարման մարմիններում և հանրային քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:
Փոխանակման ծրագիրը պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների համար է:
Կրթաթոշակի դիմորդները պետք է աշխատեն՝ կառավարությունում և պետական սեկտորում, այդ թվում՝ տեղական և մարզային մարմիններում, ինչպես նաև հասարակական կազմակերպություններում, որոնք ներգրավված են հանրային քաղաքականություն մշակելու և օրենսդրություն ձևավորելու գործում, նպաստում են քաղաքացիական հասարակության զարգացմանը:
Դիմորդները պետք է լինեն 25-35 տարեկան, հանդիսանան ՀՀ քաղաքացի և բնակիչ, ունենան առնվազն բակալավրի կոչում, տիրապետեն անգլերենին, ունենան առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ, ունենան ազդեցիկ դիրք իրենց համայնքում, կազմակերպությունում կամ ընկերությունում, հանձնառու լինեն շարունակել հանրային ծառայությունը (ՀԿ-ներում, պետական կառույցներում, կառավարությունում), ցուցաբերեն առաջնորդելու հմտություններ:
Հայտը ներկայացնելու վերջնաժամկետը 2023թ-ի հունվարի 31-ն է:
Ծրագիրը հոգում է ԱՄՆ ճանապարհորդելու և ապրելու ծախսերը, հնարավորություն է տալիս ապրելու ամերիկացի հյուրընկալող ընտանիքում, աջակցում է ամերիկյան գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացմանը նաև ծրագրի ավարտից հետո:
PFP ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը։
Ծրագրի մանրամասների համար դիմեք Ամերիկյան խորհուրդների գրասենյակ՝ 56 00 45, 54 40 12, [email protected]:
Դեկտեմբեր 07, 2022 at 16:32
