

ՀՀ փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սույն թվականի դեկտեմբերի 19-ի Անվտանգության խորհրդի հերթական նիստի մեկնարկին:
«Այսօր Հանրապետության նախագահի հետ էլ ենք քննարկել այդ հարցը, և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի պաշտոնը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դեկտեմբեր 19, 2022 at 12:28
