Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 18 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 18 միլիոն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022թ. դեկտեմբերի 5-16-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 55 դեպք, որից 29 դեպքով հաշվարկվել է 18.980.940 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Նախկինում արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 2.998.670 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 21 դեպքով նշանակվել է 1.710.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես'

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 35 դեպք, որից 26-ով հաշվարկվել է 18.684.440 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել՝ 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 12 դեպքով հաշվարկվել է 2.724.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 8-ով նշանակվել՝ 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 296.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։    Նախկինում արձանագրված  1 դեպքով հաշվարկվել է 5000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է  50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 10 դեպք, որից 1-ով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված  1 դեպքով հաշվարկվել է 269.570 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել՝ 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 5 դեպք, որից 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 7 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 1 դեպք:

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 9 գործ (ընդհանուր՝  1.292.840 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 474.200 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 7 հանձնարարագիր։ Նախկինում իրականացված 12 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 19 որոշում՝ 2.440.000 ՀՀ դրամի չափով, նաև 6-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 59.536.423 ՀՀ դրամի չափով։ 

Դեկտեմբեր 21, 2022 at 10:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր