Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 9 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 9 միլիոն դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022թ. դեկտեմբերի 19-30-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 65 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 9.489.481 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 300.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 8 դեպքով հաշվարկվել է 1.040.681 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել՝ 1.950.000 դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 28 դեպք, որից 25-ով հաշվարկվել է 6.292.420 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել՝ 300.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված  7 դեպքով հաշվարկվել է 1.027.500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել՝ 600.000 դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 22 դեպք, որից 9-ով հաշվարկվել է 1.165.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150.000 դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 14 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 2.008.601 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 13.181 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել՝ 800.000 դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 350.000 դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 23.460 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 8 գործ (ընդհանուր՝ 1.289.10 դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.189.968 դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 14 հանձնարարագիր։ Նախկինում իրականացված 20 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի թվով 19 որոշում՝ 1.980.000 դրամի չափով, նաև 7-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 7.212.802 դրամի չափով։ 

Հունվար 20, 2023 at 09:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր