

2022թ. ընթացքում Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) արտադրվել է 2 846 200 000 կՎտ․ժ էլեկտրաէներգիա: Արտադրությունն ըստ պլանի պետք է լիներ 2 705 900 000 կՎտ․ժ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի առաքումը ՀԱԷԿ-ից կազմել է 2 630 850 000 կՎտ․ժ, կատարողականը կազմել է 105,3%: Այս մասին տեղեկանում ենք ՀԱԷԿ-ի պաշտոնական կայքից:
Նշենք, որ ՀԱԷԿ-ում նման ցուցանիշ գրանցվել է այն պարագայում, որ 2022թ. 73 օր տևողությամբ կանգնեցվել էին թիվ 2 էներգաբլոկի 4-րդ և 3-րդ տուրբագեներատորները՝ պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2022) նպատակով:
Հունվար 25, 2023 at 11:26