2022 թվականին ՀՀ շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 2 միլիարդ 220 միլիոն դրամի վնաս

2022 թվականին ՀՀ շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 2 միլիարդ 220 միլիոն դրամի վնաս
2022 թվականին շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատվում է 2,229,199,273 ՀՀ դրամ։ Այս մասին նշվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստի ժամանակ, որն անցկացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի նախագահությամբ։
 
Խորհուրդը քննարկել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2022 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը հաստատելու վերաբերյալ հարցը։ Տեսչական մարմնի տարեկան գործունեության ծրագրի 12 միջոցառումից 10-ը կատարվել է, իսկ 2-ն ընթացքի մեջ են:
 
Նիստի ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտում օրենսդրական բարեփոխումները և նոր կարգավորումները, որոնք ենթադրում են տեսչական մարմնի առավել ներգրավվածություն և ծանրաբեռնվածության ավելացում։ Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների ապահովմանը և վերջին շրջանում առավել հաճախակի դարձած ահազանգերին՝ կապված օդի որակի հետ։
Նախարարը խնդրել է առավել խիստ լինել և տեսչական մարմնի ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել իրականացվող  շինարարությունների ժամանակ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների կիրարկումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:  

Փետրվար 01, 2023 at 12:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր