

2023թ. փետրվարի 8-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Արմավիր մարզի Երասխահուն համայնքի վարչական տարածքում հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման դեպք։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Ավազակոպճային խառնուրդ լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։ Կազմված նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
Լուսանկարը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
Փետրվար 09, 2023 at 14:09