ՀՀ կառավարությունը որոշեց թույլատրել 2023 թվականին Սևանա լճից 300 տոննա սիգ որսալ։
Սահմանված պահանջների համաձայն՝ սիգի որսը կարելի է իրականացնել Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա` բացառելով «Սևան» ազգային պարկի արգելոցային գոտու ջրային տարածքները։ Որսը կարելի է իրականացնել դնովի ցանցերով՝ ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի։
Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս՝ ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս, ձկնորսական ուռկաններով։
Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը։
2023 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել:
Ապրիլ 11, 2023 at 15:39