Արարատյան արտեզյան ավազանի վերականգնման համար առաջարկվում է ներդնել ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ

Արարատյան արտեզյան ավազանի վերականգնման համար առաջարկվում է ներդնել ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է ջրային ռեսուրսների ոլորտի կառավարման գործընթացներում ներդնել ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ:

Նախարարությունն e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել «Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Ըստ նախագծողների՝ որոշման ընդունումը կնպաստի Արարատյան դաշտի արտեզյան ջրավազանի վիճակի վերականգնման, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման գործընթացների պատշաճ իրականացմանը։

Նախագծով ներկայացված կարգի համաձայն՝ տնտեսվարողը պարտավոր կլինի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտին կից ներկայացնել համապատասխան ֆինանսական երաշխիքներ՝ ջրային ռեսուրսների պահպանության դրամագլուխ փոխանցված գումարի տեսքով, հետագայում դրանք չշահագործելու պարագայում պետության կողմից այդ հորերի լուծարման կամ կոնսերվացման գործընթացը կազմակերպելու ուղղությամբ։ Փաստաթղթով կկանոնակարգվեն ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի ձևավորման, օգտագործման, հատկացումների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները:

Ջրային ռեսուրսների պահպանության դրամագլխի գումարները կփոխանցվեն կենտրոնական գանձապետարանում բացված՝ Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի արտաբյուջետային հաշվեհամարին և կօգտագործվեն բացառապես ստորերկրյա ջրերի արդյունահանումից հետո հորատանցքերի կոնսերվացման կամ լուծարման համար:

Ապրիլ 06, 2023 at 14:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր