Սևանա լճի մակարդակն արդեն բարձրացել է 4 սմ-ով։ Սույն թվականի ապրիլի 3-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900․32մ։ Այնուամենայնիվ, համեմատած նախորդ տարվա մակարդակի հետ՝ 1900․46մ, լճի մակարդակը ցածր է 14 սմ-ով։
Նշենք, որ 2023 թվական Սևանա լիճը մտել էր բացասական հաշվեկշռով ՝ 1900․28մ մակարդակով։ Լճի մակարդակը սկսեց բարձրանալ մարտ ամսից։
Վերջին երկու ամսվա ընթացքում ավելացել է ջրամբարների լցվածության մակարդակը։ Ախուրյանի ջրամբարում կա 231 միլիոն խմ ջուր, Արփի լիճ ջրամբարում՝ 47․8 միլիոն խմ, Ապարանի ջրամբարում՝ 18․2 միլիոն խմ, Ազատի ջրամբարում՝ 26․5 միլիոն խմ, Մարմարիկի ջրամբարում՝ 3․95 միլիոն խմ։
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը «Արմենպրես»-ում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ այս տարի ջրամբարներում ջրի պարունակությունն, ըստ կանխատեսումների, նախորդ տարվա համեմատ 10 տոկոսով պակաս կլինի։
Ապրիլ 03, 2023 at 15:57