Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատանը նշվեց Թագավորի օրը

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատանը նշվեց Թագավորի օրը

Սույն թվականի ապրիլի 27-ին Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատանը նշվեց Թագավոր Վիլեմ Ալեքսանդրի ծննդյանը օրը։ Թագավորի օրը կամ Թագավորի ծննդյան օրն ազգային տոն է, որը խորհրդանշում է ազգային միասնություն և համերաշխություն։ Նիդերլանդացիներն այդ օրը հագնում են նարնջագույն հագուստ, որը Օրանական Նասաու արքայատոհմի ընտանեկան գույնն է։

Թագավորի օրվա տոնակատարությանը մասնակցեցին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ 

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսն իր ելույթում ներկայացրեց օրվա խորհուրդը, կարևորեց հայ-նիդերլանդական հարաբերությունները։ Հիմնադրումից ի վեր երկրորդ անգամ դեսպանատունը տոնում է Թագավորի օրը Հայաստանում, աշխարհի, տարածաշրջանի ու Հայաստանի համար դժվար ժամանակներում՝ նշեց դեսպանը։

«Հայաստանը դրական բացառություն է ու հույսի փարոս մռայլ ժամանակներում, ինչը ողջունելի է: Երկիր, որն ունի խելամտություն՝ ճանաչելու միջազգային իրավական կարգի կարևորությունը և քաջություն դրան ինտեգրվելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու: Ավելորդ է ասել, որ Նիդերլանդների Թագավորությունը, որպես միջազգային իրավունքի հիմնադիր, պատրաստ է աջակցել Հայաստանին այդ ջանքերում»,- ասաց Նիկո Սխերմերսը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորեց Նիդերլանդների կառավարությանը և բարեկամ ժողովրդին Նիդերլանդների ազգային տոնի կապակցությամբ։ «Նիդերլանդները Եվրոպական միության երկրների շարքում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է, և պետք է երկուստեք ջանքեր գործադրել հայ-նիդերլանդական առևտրատնտեսական համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ»,- նշեց Մհեր Գրիգորյանը:

Ապրիլ 28, 2023 at 18:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր