

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում 2023թ. հունիսի 5-ին Սևան-Երևան մայրուղում սևահողի ապօրինի տեղափոխման կասկածանքով ստուգվել է «ԶԻԼ» մակնիշի մեքենան։ Բեռնատարի թափքում հայտնաբերվել է 4 խմ հողի բերրի շերտի կանաչապատ զանգված (չիմ), որը քաղաքացի Ա.Ղ.-ն անօրինական դուրս էր բերել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքից։
Սևահողով բեռնված մեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Հունիս 06, 2023 at 10:33