Հայաստանում վարելահողերի գրեթե կեսը տարբեր պատճառներով չի մշակվում, մնացածն էլ հիմնականում մասնատված են և ոչ արդյունավետ են օգտագործվում:
ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ Իռա Փանոսյան - Միջինը, եթե դիտարկում ենք ՀՀ-ում մեր գյուղացիական տնտեսությանը բաժին է ընկնում շուրջ 1,4 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող: Իսկ եթե դիտարկենք ընդհանուր առմամբ տնտեսությունների բաշխվածության տեսանկյունից, ապա կարող ենք ասել, որ գյուղացիական տնտեսությունների շուրջ 42%-ն ունի մինչև 0,5 հեկտար հողատարածք, իսկ շուրջ 80%-ն ունի մինչև 2 հեկտար հողատարածք:
Միավորել կտրտված հողերը, բարձրացնել արդյունավետությունը: Խնդիրը լուծելու նպատակով մեկնարկել է գյուղատնտեսական հողերի միավորման աջակցության միանգամից երկու ծրագիր: Առաջին ծրագրով եթե տնտեսվարն իր նախաձեռնությամբ ձեռք բերի առնվազն 5 հողակտորից բաղկացած հողատարածք, միավորի դրանք առնվազն 10 հեկտար հողատարածքում, իրականացնի հողի բարելավման աշխատանքներ, ջրավազան կառուցի, գործադիրը կփոխհատուցի այդ ծախսերի 50%-ը:
Երկրորդ ծրագրով «Գյուղատնտեսության ծառայության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով հողային բարեփոխումների փորձնական ծրագիր կիրականացվի Արմավիրի մարզի Բաղրամյան, Նորակերտ, Մայիսյան, Հայթաղ համայնքներում:
Հունիս 07, 2023 at 11:29