Վարդավառի լճում թթվածնի պակասը հանգեցրել է ձկների մոտ «Աերոմոնոզ» վարակիչ հիվանդության առաջացմանը

Վարդավառի լճում թթվածնի պակասը հանգեցրել է ձկների մոտ «Աերոմոնոզ» վարակիչ հիվանդության առաջացմանը
Երևան քաղաքի Վարդավառի լճում ձկների անկման պատճառը «Աերոմոնոզ» վարակիչ հիվանդությունն է: Բնապահպանության և ընդերքի ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների աշխատակիցները նշված վայրում օրերս իրականացրել են համատեղ ուսումնասիրություններ՝ կատարել ջրի լաբորատոր հետազոտություն և ձկան նմուշառում։
 
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ջրում լուծված թթվածնի անհրաժեշտ քանակությունը պակաս է: Ձկան նմուշների հետազոտությամբ հայտնաբերվել է ձկների «Աերոմոնոզ» վարակիչ հիվանդությունը, որը զոոնոզ չէ՝ մարդուն չի փոխանցվում։ «Սակայն կան հիվանդության զարգացմանը նպաստող մի շարք գործոններ, որոնցից տվյալ դեպքի համար կարելի է առանձնացնել ջրի մեջ թթվածնի պակասը: Դա էլ հանդիսացել է ձկների զանգվածային անկման հիմնական պատճառ»,- նշված է Բնապահպանության և ընդերքի ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղրոդագրության մեջ:

Հունիս 27, 2023 at 15:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր