Հայաստանում իրականացվել է օրգանական ծագմամբ պարարտանյութերի արտադրության և սպառման խթանման ուսումնասիրություն

Հայաստանում իրականացվել է օրգանական ծագմամբ պարարտանյութերի արտադրության և սպառման խթանման ուսումնասիրություն

2023թ. նոյեմբերի 15-ին Երևանում տեղի է ունեցել «Օրգանական ծագմամբ պարարտանյութերի արտադրության և սպառման խթանումը Հայաստանում» թեմայով աշխատաժողով։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ և «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ կոնսորցիումի կողմից իրականացված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները:

Մասնավորապես, ներկայացվել են օրգանական կամ կենսաբանական ծագմամբ պարարտանյութերի արդյունաբերական արտադրության իրագործելիության ուսումնասիրության արդյունքները, որոնք ներառում են արժեշղթայի վերլուծություն, օգուտի և վնասի վերլուծություն, քաղաքականությունների, ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների տեսանկյունից առաջարկություններ։

Աշխատաժողովն անց է կացվել ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) բնապահպանական ծրագրի շրջանակներում:

Այս մասին տեղեկացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ/GIZ):

Նոյեմբեր 17, 2023 at 10:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր