Արփա գետից զանգվածաբար ոչնչացման եղանակով ձուկ են որսացել. ՀՀ ոստիկանություն

Արփա գետից զանգվածաբար ոչնչացման եղանակով ձուկ են որսացել. ՀՀ ոստիկանություն

Փետրվարի 24-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Եղեգնաձոր քաղաքի երկու բնակիչ Արփա գետի՝ Ագարակաձոր բնակավայրի կամրջի հարակից ափին, զանգվածաբար ոչնչացման եղանակով ձուկ են որսում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից: 

Ստացված տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները նշված վայրում նրանց հայտնաբերել, հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են բաժին։ Դեպքի վայրում գտնվող նրանցից մեկի «ՎԱԶ-2121»-ում եղել են ձկնորսական ցանցեր, էլեկտրական սարք, էլեկտրական եղանակով որսացած ձկները և ռետինե ձկնորսական հագուստներ:

Եղեգնաձորի երկու բնակիչն էլ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Փետրվար 26, 2024 at 17:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր