Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել

Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել

Երևանի քաղաքային աղբավայրում օրերս հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մարելու համար Նուբարաշենի աղբավայրի տարածքում աշխատում են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատները։

Երևանի քաղաքապետարանի Լրատվության վարչության պետ Տարոն Գևորգյանն ԷկոԼուրի հետ զրույցում հայտնեց․ «Օջախը լոկալիզացված է, կանխված է հետագա տարածումը։ Արդեն մի քանի օր է՝ հարյուրավոր մեքենաներ տարածքի հողածածկման աշխատանքներ են իրականացնում։ Այդ աշխատանքները կշարունակվեն, որպեսզի նման խնդրի առաջ նորից չկանգնենք և աղբավայրի շահագործման ռիսկերը նվազագույնի հասցնենք»։

Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը «Ժամը լրատվականի» հետ զրույցում նշել է․ «Քանի որ աղբն ինքն իր մեջ կապեր է գեներացնում, դրա համար պարբերաբար նման բռնկումներ են լինում։ Եթե մեջը թեկուզ մի փոքրիկ շիշ կամ ապակու կտոր լինի, արևի տակ տաքանում է, լինզայի էֆեկտ է ստեղծում և կարող է հրդեհի պատճառ դառնալ»։

Լուսանկարն արվել է մարտի 6-ի առավոտյան՝ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի կողմից:



Մարտ 06, 2024 at 16:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր