ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի միջև ս․թ․ փետրվարի 19-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող և իրականացվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (LILA) ծրագրի շրջանակներում։
Ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Հայաստան) հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալության» (SDA) հետ համագործակցությամբ։
Կառույցների միջև հաստատված համագործակցությունը նպատակաուղղված է խթանելու Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում կայուն զբոսաշրջության զարգացումը, ինչպես նաև էկոհամակարգերի պահպանությունը։
Այս մասին հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։
Փետրվար 21, 2024 at 16:18