Սույն թվականի հունվարի 2-ին ԷկոԼուրն ահազանգ է ստացել Լոռու մարզի բնակչից, որ Լերմոնտովո գյուղի տարածքում հայտնաբերել է հատված առողջ սոճենի տեսակի ծառ: Ըստ հաղորադագրության՝ ծառի բունը ծածկված է եղել է կտրված ճյուղերով:
ԷկոԼուրն ահազանգը փոխանցել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (ԲԸՏՄ): ԷկոԼուրին ուղղված պատասխան նամակում տեսչական մարմնից հայտնել էին, որ ահազանգի հիման վրա ԲԸՏՄ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ուսումնասիություն է իրականացվել հիշյալ տարածքում: Հայտնաբերվել էր թվով մեկ հատված սոճենի ծառատեսակի կոճղ: Կատարվել էր վնասի հաշվարկ, իսկ նյութերն ուղարկվել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գուգարքի բաժին՝ իրավախախտումը կատարած անձին հայտնաբերելու և հետագա ընթացքը լուծելու համար:
Հունվար 23, 2024 at 10:19