Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու նպատակով ոլորտային բարեփոխումների առաջարկներ հավաքագրելու մասին:
Մասնավորապես, առաջարկները կարող են վերաբերել աղբահանության, հասարակական տրանսպորտի, զբոսաշրջության, առողջապահության, բնակչությանը մատուցվող ծառայությունների, կայուն սոցիալական միջավայրի ապահովման, մասնակցային կառավարման ու կանաչ տնտեսության ոլորտներին:
Ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին, բարելավեն հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն դարձնեն առավել քաղաքացիակենտրոն, թափանցիկ, նորարար, հաշվետու և մասնակցային:
Առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2024թ. ապրիլի 16-ը՝ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին:
Ապրիլ 03, 2024 at 16:19