Մոսկովյան, Թումանյան, Ալեք Մանուկյան, Սայաթ Նովա, Ուլնեցի փողոցներում և Բագրատունյաց պողոտայում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերը կփոխարինվեն նորերով

Մոսկովյան, Թումանյան, Ալեք Մանուկյան, Սայաթ Նովա, Ուլնեցի փողոցներում և Բագրատունյաց պողոտայում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերը կփոխարինվեն նորերով

Երևանի Մոսկովյան, Թումանյան, Ալեք Մանուկյան, Սայաթ Նովա, Ուլնեցի փողոցներում և Բագրատունյաց պողոտայում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերը կհատվեն, դրանց տեղում կտնկվեն նորերը։

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը նախատեսում է գարնանն այս փողոցներում իրականացնել ծառերի փոխարինման աշխատանքներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՈԱԿ-ի զարգացման գծով տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը: 

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր բուսաբան Արծվի Գրիգորյանը նշել է, որ փոխարինվող շատ ծառեր ունեն սնկային հիվանդություններ: «Տեղեր կան նաև բակտերիալ հոսքեր կան, ժողովրդի լեզվով ասած՝ ծառի քաղցկեղ: Սրանք սնամեջ են ու փտած, իսկ փտած տեղերում նաև նեմատոդներ կան, դրանք որդեր են, որ արմատների մեջ էլ են անցնում»,- ասել է նա:

«Անհրաժեշտություն է առաջացել դրանք փոխարինել ֆունկցիոնալ ծառատեսակներով: Այն ծառերը, որոնք առկա են, ինչ գործառույթ, որ այդ ծառին հատկացված է, չեն իրականացնում: Մենք գործ ունենք Երևանում թեղի մանրատերև ծառատեսակի հետ, որն իր կենսունակության ավարտին մոտ է և իր գործառույթն ընդհանրապես չի իրականացնում,- ասել է Արթուր Խալաթյանը և հավելել, -Մոսկովյան փողոցում են փոխարինվելու սակուրաներով: Սայաթ-Նովայի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Տերյան փողոց թեղիները փոխարինվելու են գնդաձև սոսիներով»,- նշել է նա: Մայրաքաղաքի կենտրոնում ծառերի փոխարինում կիրականացվի նաև Ալեք Մանուկյան և Թումանյան փողոցներում, կենտրոնից դուրս՝ Ուլնեցի փողոցում և Բաագրատունյաց պողոտայի մի հատվածում:

Անդրադառնալով կենսունակ ծառերի փոխարինման մասին բնակչության կողմից բարձրացված ահազանգին՝ Արթուր Խալաթյանը նշել է. «Քաղաքացիները կարող են վստահ լինել, որ հատվող ծառերը փոխարինվելու են նորերով և որպես ապացույց կարող են դիտարկել նախորդ աշխատանքները: Նշեմ, որ այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ ենք ունեցել թե՛ բնակիչների, թե՛ քաղաքական ուժերի  հետ, հաշվի են առնվել բոլոր առաջարկներն ու մտահոգությունները»:

Մարտ 15, 2024 at 16:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր