Հայանիստում ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է. տեսչական մարմին

Հայանիստում ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է. տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Հայանիստ բնակավայրում հայտնաբերել են ապօրինի խորքային հոր։

Պարզվել է, որ քաղաքացի Զ․Բ․-ի կողմից տարածքի պտղատու ծառերի ոռոգման և խմելու նպատակով իրականացվել է ապօրինի ջրառ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։

Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 հազար դրամի չափով։

Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Փետրվար 27, 2025 at 10:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր