Հայաստանում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա

Հայաստանում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա

Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։

Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրի, Ագարակ և Քաջարան համայնքներում։

Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել։

Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը շարունակում է իրականացնել իրավիճակի մշտական մոնիտորիգ։

Այս մասին հունիսի 14-ին հաղորդագրություն է տարածել Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը։

Հունիս 16, 2025 at 17:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր