ՀՀ ԱԳ նախարարը ստորագրեց համաձայնագիր ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին

ՀՀ ԱԳ նախարարը ստորագրեց համաձայնագիր ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ անունից ստորագրեց «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։

Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն զարգացման ապահովման բաղադրիչ։

Նույն օրը համաձայնագիրը միաժամանակ ստորագրվեց 18 երկրի կողմից, և ստորագրող կողմերի ընդհանուր թիվը հասավ 134-ի: Այն արդեն  վավերացրել է 50 պետություն, որից 18-ը վավերագրերն ավանդապահին հանձնեցին համաժողովի ընթացքում կազմակերպված նույն արարողության ժամանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Հունիս 10, 2025 at 12:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր