Ոռոգման նպատակով Սևանա լճից կվերցվի 131.8 միլիոն խմ ջուր

Ոռոգման նպատակով Սևանա լճից կվերցվի 131.8 միլիոն խմ ջուր

Սույն թվականի հունիսի 5-ին ՀՀ կառավարությունը որոշեց ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացնել 131.8 միլիոն խմ ջրառ։ Սևանից ջրառը շուրջ 40 միլիոն խմ-ով պակաս կլինի օրենքով սահմանված առավելագույն ջրառի ցուցանիշից, որը 170 միլիոն խմ-ն է։ Արդեն երկրորդ տարին է, որ որոշվում է 170 միլիոն խմ-ից պակաս ջրառ իրականացնել Սևանից։ 2024թ-ին ոռոգման նպատակով լճից իրականացվել է 131․038 միլիոն խմ ջրառ։ Սևանա լճի մակարդակը հունիսի 5-ի դրությամբ կազմում է 1900․76 մ, ինչը 18 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից։

Ըստ որոշման հիմնավորման՝ այս տարի պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմում է շուրջ 30 հազար հեկտար, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման (Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճ) նպատակով՝ շուրջ 446.1 մլն խմ: Պահանջարկը նախատեսվում է ապահովել ինչպես Սևանա լճից, այնպես էլ, Հրազդան գետից՝ շուրջ 201.7 միլիոն խմ, Ազատի ջրամբարից՝ շուրջ 65.2 միլիոն խմ, Ապարանի ջրամբարից՝ շուրջ 20.4 միլիոն խմ։ Միաժամանակ նախատեսվում է Մխչյանի և Ռանչպար-Արևշատ պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ ապահովել շուրջ 31,3 միլիոն խմ ջրարտադրություն:

Հունիս 06, 2025 at 17:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր