

Հուլիսի 27-ին՝ «Վարդավառի տոնին», «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար՝ հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է․ «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝
- պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում,
- խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով,
- տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը,
- ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:
Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք լինել առավել ուշադիր և աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին ու ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանը՝ անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի խախտումներից խուսափելու համար»։
Հուլիս 25, 2025 at 13:34