

Սպիտակ տանը տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը երկու երկրների առաջորդները ստորագրել են Փոխըմբռնման հուշագրեր:
Մասնավորապես, ստորագրվել են.
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին,
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին,
- Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին:
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Օգոստոս 11, 2025 at 11:35
