1,5 միլիոն դոլար դրամաշնորհ՝ «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար

1,5 միլիոն դոլար դրամաշնորհ՝ «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար

ՀՀ կառավարությունը 2025թ․ օգոստոսի 28-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ-համաձայնագրի հաստատման մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը նախատեսում է տրամադրել 1,5 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, որը կուղղվի «Նաիրիտ» քիմիական գործարանում առկա սարք-սարքավորումների և քիմիական թափոնների վնասազերծման աշխատանքների իրականացման համար։ Գործունեության նպատակն է գործարանի տարածքում շրջակա միջավայրի վիճակի բարելավումը, ինչպես նաև հանրային առողջությանը սպառնացող ռիսկերի նվազեցումը։

Դրամաշնորհի շրջանակում իրականացվելիք աշխատանքները ներառում են չորս բաղադրիչ։

Մաս Ա. Նախագծում և տեխնիկական գնահատում

-  քիմիական նյութերի գույքագրում և բնութագրում

- հեռացման, չեզոքացման և մշակման տարբերակներ

- կարգավորող և բնապահպանական նորմերի համապատասխանություն

- տեխնիկական, գործառնական և տնտեսական գնահատում

- իրականացման ռազմավարություն և առաջարկություններ

-  հողի և ստորգետնյա ջրերի աղտոտվածության բացահայտում

 Մաս Բ. Բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատում

- Ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման նախապատրաստում

- Ծրագրի վտանգների վերլուծության և շահագործման պլանի նախապատրաստում

- շահագրգիռ կողմերի ներգրավման իրականացում

 Մաս Գ. Կարողությունների զարգացում

 -  դրամաշնորհ ստացողի, համապատասխան գործակալությունների և գործարանի աշխատակազմի համար վերապատրաստման անցկացում

 Մաս Դ. Իրականացման հարցերով հատուկ խմբի (ԻՀԽ) ստեղծում

 -  Համաձայնագրով միջոցների առհանման վերջնաժամկետ է սահմանվել՝ 2026թ․ դեկտեմբերի 31-ը։

Սեպտեմբեր 01, 2025 at 14:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր