Հողերին պատճառված վնասը գերազանցել է 3 միլիարդ դրամը․ ԲԸՏՄ

Հողերին պատճառված վնասը գերազանցել է 3 միլիարդ դրամը․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2025թ․ առաջին կիսամյակում հողօգտագործման և պահպանության ոլորտում պետական վերահսկողության միջոցառումների արդյունքում արձանագրվել է 99 իրավախախտում։

Արդյունքում կիրառվել է 32 վարչական տույժ, նշանակվել է ընդհանուր 3 միլիոն 390 հազար դրամի տուգանք։

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 3 միլիարդ 117 միլիոն 53 հազար 733 դրամ։

Իրավապահ մարմիններին ուղարկվել է 52 հաղորդում, որոնցից․

12-ը հողի աղբոտման դեպքեր են, որոնց հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է ավելի քան 2.6 միլիարդ դրամի վնաս,

40-ը հողի դեգրադացիայի դեպքեր են, որոնց վնասը գնահատվել է շուրջ 141.9 միլիոն դրամ։

Օգոստոս 22, 2025 at 15:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր