Դրական եզրակացություն՝ թափոնների և վարչական իրավախախտումների օրենսդրական փոփոխությունների նախագծին

Դրական եզրակացություն՝ թափոնների և վարչական իրավախախտումների օրենսդրական փոփոխությունների նախագծին
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 4-ի հերթական նիստում քննարկվել է թափոնների արդյունավետ կառավարման հարցը։

Մասնավորապես՝ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է և տվել դրական եզրակացություն «Թափոնների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթին։

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որ կկանխվի թափոնների ապօրինի հեռացման վայրերի շահագործումը, իսկ հեռացման վայրերը տնօրինողները, այդ թվում՝ համայնքի ղեկավարները, առավել հետևողական կլինեն թափոնների հեռացման վայրերի պատշաճ շահագործման հարցում:

Հիշեցնենք, որ նախատեսվում է օրենքը լրացնել վտանգավոր թափոնների համար «պոլիգոն», «թափոնների սեփականատեր», «թափոնների կուտակում» հասկացություններով, ամրագրել թափոնների արդյունավետ կառավարման սկզբունքները, որոնցից են թափոնների տեսակավորումը, գործածության ստորակարգության կիրառումը, շրջակա միջավայրը թափոններով աղտոտողների պարտականությունները:
Օրենսդրական նախաձեռնությամբ կամրագրվեն վտանգավոր թափոնների գործածության, գործունեության լիցենզավորման պահանջները և գործընթացի հիմնական կարգավորումները, կհստակեցվեն Կառավարության և լիազոր մարմնի իրավասությունները: Առաջարկվող լրացումներով կամրագրվեն ոլորտը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար լիազորող նորմեր, կհստակեցվեն վտանգավոր թափոնների անձնագրավորման, հաշվառման, վիճակագրական հաշվետվությունների ներկայացման գործընթացները:

Նոյեմբեր 07, 2025 at 12:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր